Արթիկում երկու տնակ է այրվել. ներսում գտնվող երեխային հասցրել են դուրս բերել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:33-ին...
hrdeh-vanadzor-avtomatika

Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ապակու գործարանի մոտակայքում այրվում է տնակ, ներսում երեխա կա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ստեկլոմաշ» գործարանի մոտակայքում գտնվող 2 բնակելի տնակներում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, երեխային դուրս են բերել քաղաքացիների ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին:

Այրվել են տնակներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերն ու առաստաղը և մյուս տնակը՝ ամբողջությամբ (մոտ 120 քմ):

*

*