Արթիկի քաղաքապետարանը դիմում է հանրությանը՝ աղետի հետեւանքները վերացնելու հարցում (Լուսանկարներ)

Անհրաժեշտ է աջակցություն՝ Արթիկին պատուհասած աղետի հետևանքների արագ վերացման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Արթիկի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ ակնկալելով հանրության աջակցությունը աղետի հետեւանքները վերացնելու հարցում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Սիրելի´ արթիկցիներ և բոլոր հայ մարդիկ,
Անհրաժեշտ է աջակցություն՝ Արթիկին պատուհասած աղետի հետևանքների արագ վերացման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը, վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները:
Այժմ յուրաքանչյո´ւրս կարող է օգտակար լինել՝ կատարելով դրամական աջակցություն կամ մասնակցելով վերականգնման աշխատանքներին:

Կատարե´ք դրամական աջակցություն «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվեհամարներին` 220353350089000 AMD, 220353350014001 USD, 220353350014958 RUR, կամ առցանց եղանակով (on-line) հիմնադրամի www.fda.am կայքում: Դուք կարող եք նաև դրամական աջակցությունը բերել Արթիկի քաղաքապետարան, և մենք կկատարենք փոխանցումը Ձեր անունից:
ՀԱՄԱԽՄԲՎԵ´ՆՔ ՀԱՆՈՒՆ ԱՐԹԻԿԻ՝
ՄԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»:

*

*