Արմեն Մուրադյանը վերջին տեղեկություններն է հայտնել ավտոբուսի պայթյունից տուժածների մասին

«Երկիրն այսօր»-ի թղթակիցները հիվանդանոցից վերջին տեղեկություններն են հայտնում...

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնել է, որ ծանր վիճակում գտնվող 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Երկուսն էլ գիտակցության են եկել: Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Նախարարի փոխանցմամբ, նրանց տեղափոխել են համապատասխան կլինիկա՝ բուժումը շարունակելու համար:

Այլ բուժհաստատություն են տեղափոխելու նաեւ հղի կնոջը: Նա հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության ներքո է եւ, ըստ մասնագետների, կնոջը եւ պտղին այս պահին վտանգ չի սպառնում:

«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանի տեղեկացմամբ, բավարար է գնահատվում նաեւ 15-ամյա Անահիտի վիճակը: Այսօր, ամենայն հավանականությամբ, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

 

 

*

*