«Արմավիր» ԲԿ են տեղափոխվել դպրոցական տարիքի երկու եղբայր. Փաստինֆո

Երեխաները թունավորվել են վառարանում հին կոշիկներ վառելուց առաջացած արտանետումներից:
hivandanoc

Նախօրեին «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել դպրոցական տարիքի երկու եղբայր՝ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով՝ հարցականով, ծխով՝ հարցականով» ախտորոշմամբ։

«Փաստինֆո»-ի տվյալներով՝ երեխաները թունավորվել են իրենց տանը՝ խոհանոցի վառարանում հին կոշիկներ վառելու հետևանքով առաջացած թունավոր արտանետումների հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

*

*