Արմավիրում ավտոմեքենա է այրվել

«911» ծառայությունը hոկտեմբերի 5-ին, ժամը 22:40-ին տեղեկություն է ստացել
avtomeqena,-hrdeh

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 5-ին, ժամը 22:40-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:46-ին, մարվել՝ 22:50-ին:

Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանյան փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում մասամբ այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

*

*