Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
meqena-ayrvel

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է GAZ 3110 մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ա. Մ., 1948 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:47-ին:

Այրվել են ավտոմեքենայի շարժիչը և սրահը՝ ամբողջությամբ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Մ.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է Երևան քաղաքի ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*