Հայտնաբերվել է 2 արկ

Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում
haubici-ark

Օգոստոսի 15-ին՝ ժամը 08:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, պայթուցիկ սարք է նկատվել (2 հատ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Առվի մեջ հայտնաբերվել է 2 արկ. փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Արկերը տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները