Երեւանի Նորագավիթ թաղամասում արկ է հայտնաբերվել

Փրկարարները արկը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը
ark-ain

Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբերը:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 122 մմ կոռոզիայի ենթարկված 1 արկ (մարտական վիճակում՝ պայթուցիչով):

Փրկարարները հայտնաբերված արկը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը:

Ժամը 15:15-ի սահմաններում ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը արկը տեղափոխել է N զորամաս` հետագա ոչնչացման նպատակով:

*

*