Երկաթգծի Արին-Բերդի կայարանում գնացքներ են բախվել. կան տուժածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել
relser,-gyumri-gnacq

Նոյեմբերի 6-ին` ժամը 19.20-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ երկաթգծի Արին-Բերդի կայարանում երկու գնացք է բախվել. հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պարզվել է, որ ժամը 17.30-ին թոքերի սալջարդով և կրծքավանդակի բութ վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել չորս քաղաքացի: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են երկու շոգեքարշի բախման հետևանքով:

Նախապատրաստվում են նյութեր:

*

*