Անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրան

«Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է...»
argishti-gaboyan

armtimes.com — «Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է». քիչ առաջ Ստեփանակերտի դիահերձարանի մոտից մեզ հայտնեց անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը:

Հարցին՝ դին խոշտանգվա՞ծ է, թե ոչ՝ Գաբոյանը պատասխանեց, որ կարող է ասել միայն, որ մարմնի բոլոր մասերը տեղն են, դին ճանաչելի է, սակայն մյուս հարցերը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գաբոյանը նշեց նաեւ, որ Արգիշտիի մարմնի վրա հրազենային վնասվածք կա: «Հիմա շտապօգնության մեքենայով Երեւան կբերեն, դատաբժշկական փորձաքննություն կարվի, կպարզվի, թե մահն ինչից է վրա հասել»,- ասաց Սեյրան Գաբոյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը՝ 16․00-ին, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։

*

*