Արգավանդում 4 մեքենա բախվել են իրար․ կան տուժածներ

Մարտի 18-ին` ժամը 20:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
shtap

Մարտի 18-ին` ժամը  20:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C-class» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1989 թ․), «Opel Astra-J» (վարորդ՝ Դ. Շ., ծնված 1997 թ․), «Toyota Camry» (վարորդ` Լ. Տ., ծնված 1987 թ.) և «Ford Focus» մակնիշների (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C-class» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, այնուհետև՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։  «Opel Astra-J»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

*

*