Մեղրու «Արեւիկ» ազգային պարկի տարածքում կրկին հրդեհ է բռնկվել

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար և «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից:
hrdeh

Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին Արաքսաշեն գյուղի հարակից հանդամաս է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այրվել է մոտ 12 հա անտառային տարածք:

Ելնելով եղանակային անբարենպաստ պայմաններից՝ ժամանակավորապես դադարեցվել են հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար և «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից:

Հուլիսի 18-ին, ժամը 05.20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Մեկ Մեկնաբանություն
  • Մեղրու «Արեւիկ» ազգային պարկի տարածքում կրկին հրդեհ է բռնկվել — Armenian National Committee of America
    18 июля 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Մեղրու «Արեւիկ» ազգային պարկի տարածքում կրկին հրդեհ է … […]

  • *

    *