Արենի գյուղում ավտոմեքենան բախվել է կրպակին և կողաշրջվել

Մայիսի 18-ին, ժամը 17:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել

Մայիսի 18-ին, ժամը 17:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ «Տակառիկի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ-ին Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կրպակին և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

*

*