Հակառակորդը շարունակել է ակտիվորեն կիրառել դիպուկահար հրացաններ

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
infografika

Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

Անցած գիշեր հակառակորդը շարունակել է սահմանի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

*

*