Արցախում այսօր կրկին զոհ ունենք

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 1-ին...
arcakh-zoh

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Վ. Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

*

*