Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Նա այսօր տեղափոխվել է Երեւան...
hivandanoc

Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից ապրիլի 17-ին հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Թաթուլ Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել գլխի շրջանում վնասվածքով: Կատարվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Թաթուլ Հարությունյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

*

*