Արցախում շնագայլը հարձակվել է 68-ամյա կնոջ վրա

...վերին շրթունքի շնագայլի կծած վերքով
shnagayl2 (1)

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլիսի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք:

Ստեփանակերտի բնակչուհի, 1950 թվականի ծնված Նուրվարդ Գաբրիելյանը դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վերին շրթունքի շնագայլի կծած վերքով:

Տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ:

*

*