Արցախում շմոլ գազից 7 քաղաքացի է թունավորվել

«Արևիկ» մանկական բուժմիավորում ընդունվել է 5 երեխա
erexa,-hivandanoc (1)

Հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը` ժամը 19:25-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 34 տարեկան Ի. Վ.-ն և 37 տարեկան Ա. Ա.-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 8 տարեկան Ա. Ա.-ն, 10 տարեկան Ա. Ա.-ն, 13 տարեկան Ա. Ա.-ն, 3 տարեկան Ա. Ա.-ն և 10 տարեկան Ս. Մ.-ն:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը` ժամը 18:00-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան հյուրասենյակում, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

*

*