Արցախից Երեւան տեղափոխված վիրավոր զինվորի վիճակը կայուն ծանր է

Զինվորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության ներքո:
zinvor-zohvel

Ստեփանակերտից ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված Հայկ Լեւոնի Համբարձումյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Զինվորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության ներքո: Այս մասին տեղեկացրին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կրակոցից: Ստեփանակերտում որովայնի եւ կրծքավանդակի վիրահատությունից հետո վիրավոր զինվորն ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան:

*

*