ՊԲ առաջապահ ուժերը ճնշել են թշնամու նախահարձակ ակտիվությունը

Հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարը...
sahman

Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:

ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:

Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր:

ԱՀ ՊՆ  մամուլի ծառայություն

*

*