Հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ

Ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ:
infografika

Մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 630 կրակոց: Սահմանի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

*

*