Արարատի մարզում ջրանցքն ընկած 2-ամյա աղջիկը մահացել է

Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխա։
shtapognutyun

Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխա։ Գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Հնաբերդ գյուղից, որտեղ նա պատահաբար ընկել էր ջրանցքը։

Երեխան 2 տարեկան Իրինա Դավթյանն էր, ով բնակվում էր Դալար գյուղում, սակայն այցելել էր Դվին գյուղ՝ իր տատիկին։ Նրան ջրանցքից դուրս են բերել գյուղացիները, ովքեր իրենց մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և, ճանապարհին տեսնելով շտապօգնության ավտոմեքենան, հանձնել են երեխային բժիշկներին, սակայն պարզվել էր, որ նա արդեն մահացած է։

 

*

*