Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Այրվել էր մոտ 12 հա անտառային տարածք եւ հրդեհի գոտին մոտենում էր «Արեւիկ» ազգային պարկի սահմաններին:
hrdeh

Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին ՀՀ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում բռնկված հրդեհը հաջողվել է մարել: Այրվել էր մոտ 12 հա անտառային տարածք եւ հրդեհի գոտին մոտենում էր «Արեւիկ» ազգային պարկի սահմաններին:

Բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարար ջոկատների աշխատակիցներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ ազգային պարկի սահմաններին կատարել են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ եւ հերթապահություն իրականացրել: Հրդեհը հաջողվել է մարել՝ 08.40-ի սահմաններում:

*

*