Հայաստանում եւ Ղարաբաղում հարյուրավոր կամավորականներ մեկնել են առաջնագիծ

Արդեն իսկ Արցախ են մեկնել մի խումբ ՀՅԴ-ականներ։

Հայաստանում եւ Ղարաբաղում հարյուրավոր կամավորականներ միացել են եւ շարունակում են միանալ առաջնագծում այս օրերին մարտեր վարող զինուժին։

Արդեն իսկ Արցախ են մեկնել մի խումբ ՀՅԴ- ականներ։

Մարդաշատ էր այսօր վաղ առավոտյան Երկրապահ կամավորական միության կենտրոնական՝ Երեւանյան վարչության գրասենյակը: Այստեղից հազարավոր կամավորներ սեփական դիմումի համաձայն ցուցակագրվել եւ այս պահին մեկնում են առաջնագիծ:

Ինչպես «Երկրն այսօրին» տեղեկացրեց ԵԿՄ մամուլի բաժնի ղեկավար Վարդան Վարդանյանը, կամավորականներն ինքնաբուխ չեն գործում եւ Պաշտպանության նախարարության հետ ճշտված են բոլոր առաջադրանքները եւ խնդիրները:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով 20 տարեկանից բարձր բոլոր երկրապահ կամավորականները հավաքվել են մարզային վարչություններում: Կենտրոնական վարչությունում էլ Մանվել Գրիգորյանը բոլորին հրավիրել էր խորհրդակցության:

Արցախում եւս հարյուրավոր կամավորականներ արդեն մեկնել են առաջնագիծ։