Արագածոտնի մարզում գայլերի ոհմակը ոչխարների է հոշոտել — Երկիր Մեդիա

Արագածոտնի մարզում գայլերի ոհմակը ոչխարների է հոշոտել

Տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից...
gayer

Փետրվարի 10-ին` ժամը 11:13-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է 13 ոչխար և 3 գառ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ առավոտյան Իրինդ գյուղի 22-րդ փողոցում գայլերի ոհմակը անասնագոմում հոշոտել է 13 ոչխար և 5 գառ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխմարզպետին:

*

*