Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը եւ չեն կարողացել դուրս գալ

«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել
ain

Հուլիսի 18-ին` ժամը 13:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արա լեռան ամառանոցների մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտ 70 մ խորությունից դուրս բերել երկու մոտոցիկլետ: 

*

*