ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Ապրիլի 20-ին, ժամը 01:59-ին...
chtp-vtar

Ապրիլի 20-ին, ժամը 01:59-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ  ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի դաշտամիջյան հատված (մոտ 20 մ): Վարորդը և ուղևորը՝ Հ.Շ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*