3 երեխա է թունավորվել պատահաբար մկնդեղ ուտելու հետևանքով

«Թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել...
hivandanoc-cnndkan-mah

Մարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի  բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Էմմա Ղ.-ն, 2012 թ. ծնված Նարե Ղ.-ն և 2014 թ. ծնված Աշոտ Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, իրենց պապի՝  1939 թ. ծնված Մնաց Ա.-ի տանը` պատահաբար մկնդեղ ուտելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

*

*