Փրկարարները կատարել են ապամոնտաժման աշխատանքներ

Օգոստոսի 11-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել...
taniq

Օգոստոսի 11-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ օգոստոսի 10-ի քամու հետևանքով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի տանիքը պոկվել է  և ընկել Սայաթ-Նովայի փողոցի թիվ 109 շենքի դիմաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատարել են տանիքից պոկված թիթեղյա կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 24 քմ):

*

*