Ակնալիճ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Շահումյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:13-ին, մարվել՝ 11:20-ին:

Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

*

*