Տավուշում ականի պայթյունի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

«Վիրահատությունները երեկ ավարտվել են, բոլորի վիճակը կայուն ծանր է»
akan

Տավուշի մարզի Այգեձոր համայնքում ականի պայթյունի հետևանքով 3 քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Այգեձորի առողջության կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

«Միայն կարող եմ ասել, որ բժիշկները հիվանդների առողջական վիճակը գնահատում են բավարար»,- ասաց Մանուչարյանը:

Այգեձորի առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Մուրադ Գրիգորյանը նշեց, որ ականի պայթյունից վիրավոր անձանց առողջության կենտրոն են տեղափոխել ապրիլի 12-ին: «Վիրահատությունները երեկ ավարտվել են, բոլորի վիճակը կայուն ծանր է»,- ասաց Գրիգորյանը:

Ականի պայթունից տուժած քաղաքացիները եղել են Այգեձոր գյուղի վարչական տարածքում գտնվող հանդամասում և սինդրիկ հավաքելիս են եղել:

*

*