Շիրակի մարզում հակատանկային ական է հայտնաբերվել

«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել...
akan 1 (1)

Ապրիլի 16-ին` ժամը 19:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հայկավան-Ողջի ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ ձորակում, հայտնաբերվել է У-TM-62П3 տիպի հակատանկային ական:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ժամը 20:48-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

*

*