Աճառյան փողոցում բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել (լրացված)

Նոյեմբերի 6-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել...

Նոյեմբերի 6-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:05-ին:

Ամբողջությամբ այրվել են «Սալմակ» ՍՊԸ-ին պատկանող «Fiat Iveco» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի (վարորդ՝ Վաղինակ Ղ.)  շարժիչի հատվածը և սրահը:

*

*