Հայտնի են Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածների անունները

Նրանք Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի քաղաքացիներ են
paytyun-pox

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի)։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Նախնական վարկածով՝ պատճառը գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի 20 կգ-ոց բալոնի պայթյունն է, որն այսօր առավոտյան էր փոխվել։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները