ԱԻՆ-ն ամանորին ստացել է զավեշտալի 2 զանգ

Պատահարները չեն գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
meqena-shrjvel-ain

Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը հանրապետությունում տեղի ունեցած պատահարները չեն գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Վիճակագրությունը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մարզերում գրանցվել է 63 հրդեհի դեպք եւ 30 ճանապարհատրանսպորտային պատահար: Շմոլ գազի եւ սննդային թունավորման դեպքեր էլ են եղել: Կենցաղային 140 զանգերը հիմնականում վերաբերել են փակ դռներին, ջրագծի վթարներին:

ԱԻն-ը ստացել է ամանորի զավեշտալի 2 զանգ՝ տարեց քաղաքացին դժգոհել է, որ ձմեռ պապը միայն փոքրերին է այցելում: Դա հավանաբար այն նախաձեռնությունից հետո, երբ փրկարարները երեխաներին ուրախացրել էին՝ հիվանդանոցի պատուհանից ներս մտնելով: Մյուսը՝ տղամարդը դժգոհել է, որ տանը տոլմա փաթաթելու հանձնարարություն է ստացել: Շատերն էլ զանգել են՝ Լարսից տեղեկանալու համար:

«Բարեբախտաբար առատ չէր դեկտեմբերի 31-հունվարի 7-ը դեպքերի առումով: Գրանցվել է 323 դեպք -պատահար, 111-ը արտակարգ բնույթի: Նշված դեպքերց զոհվել է 8, տուժել 77 մարդ»,- մանրամասնել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։

*

*