Քաղաքացին ցանկանում էր վերջ տալ կյանքին

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. Արմեն Ս.-ի վիճակը կայունացել է:
inqnaspan

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:15-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ազատության պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին ցանկանում է վերջ տալ կյանքին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները բնակարանում հայտնաբերել են Արմեն Ս.-ին (ծնված 1966 թ.), ով ինքնասպանության մտքեր էր արտահայտում:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. Արմեն Ս.-ի վիճակը կայունացել է:

*

*