Բաշինջաղյան փողոցում գազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել

Հուլիսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաշինջաղյան 198 հասցեում...
ain-hrshej

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաշինջաղյան 198 հասցեում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի  վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*