Երևանի Մոլդովական փողոցի թիվ 27 շենքի բնակարանում հայտնաբերվել է դի

Ահազանգ է ստացվել, որ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
di,-shtap
Նոյեմբերի 7-ին` ժամը 22:59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել 1959 թ. ծնված Ռ. Բ.-ի դին:

*

*