Անցած շաբաթ Հայաստանում 114 արտակարգ դեպք է գրանցվել

ԱԻՆ-ը ամփոփում է
911b ain

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 262 դեպք, որից 114-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 107 կենցաղային կանչ, 53 հրդեհ: Գրանցված 37 ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 1 և տուժել 63 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված` գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 24 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 58 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 29 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 10 դեպք, որոնց հետևանքով տուժել է 17 քաղաքացի:

*

*