ԱԻՆ-ում մեկ շաբաթում գրանցվել է 518 դեպք, որից 274-ը՝ արտակարգ

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 5 դեպք, տուժել է 5 քաղաքացի:
911-ain2

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 518 դեպք, որից 274-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 174 կենցաղային կանչ, 171 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Արձանագրվել է օձերի նկատման 30 դեպք, որից 11-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 5 դեպք, տուժել է 5 քաղաքացի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները