Հրդեհ՝ Աղբյուրակ գյուղում — Երկիր Մեդիա

Հրդեհ՝ Աղբյուրակ գյուղում

Ժամը 16:25-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
hrdeh-aghbyurak

Արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 6-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայրում աշխատում են 3 մարտական հաշվարկ, անտառտնտեսության աշխատակիցներ և Ծաղկաձորի կոմունալ բաժնի ջրատարներ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Ըստ տարբեր աղբյուրների, կան նաեւ այրվող տներ։

*

*