Աղբյուրակ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Տեղում իրականացվում է հերթապահություն:
hrdeh

Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում բռնկված հրդեհը ժամը 01:31-ի սահմաններում ամբողջությամբ մարվել է: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Այրվել է մոտ 48 հա խոտածածկույթ և մոտ 7 հա անտառածածկ տարածք: Տեղում իրականացվում է հերթապահություն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 6-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 3 մարտական հաշվարկ, 34 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և Ծաղկաձորի կոմունալ բաժնի ջրատարներ:

Պարզվել է, որ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանային հատվածին հարակից (Ծաղկաձոր քաղաքի կողմից) սարալանջին այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 7-ը անտառածածկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին. հրդեհի տարածման վտանգ դեպի հարակից բնակելի տարածքներ չի սպառնում:

*

*