Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

Վարորդի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
vtar22

Այսօր Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը՝ 1998 թ. ծնված Գ. Խ-ն հոսպիտալացվել է, իսկ ուղևոր 1996 թ. ծնված Տ. Ս.-ը  տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, ուղևորինը՝ միջին ծանրության:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարորդը մահացել է։

 

*

*