Հայազգի ուղեւորի «քաջագորության» հետեւանքով «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Կանադայում

Համացանցում հայտնվել է տեսանյութ Լոս Անջելես - Մոսկվա ինքնաթիռից, որտեղ երեւում է...
Համացանցում հայտնվել է տեսանյութ Լոս Անջելես — Մոսկվա ինքնաթիռից, որտեղ երեւում է, թե ինչպես է կարմիր վերնազգեստով տղամարդը գոռգոռում, անպարկեշտ արհատայտություններ անում եւ ձեռքով շարժումներ անում՝ դիմելով բորտուղեկցողին, ապա նաեւ մյուս ուղեւորներին։
«Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռն օրերս միջադեպի արդյունքում հարկադիր վայրէջք է կատարել Կանադայում՝ այն բանից հետո, երբ տղամարդուն որեւէ կերպ հանգստացնել չի եղել։ Ըստ ամենայնի, տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում։
Կադրերից կարելի է նկատել, որ ուղեւորը խոսում է հայերեն։
Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ նույն ինքնաթիռով թռչում էր նաեւ ռուս բռնցքամարտիկ Դենիս Լեբեդեւը, որն առաջարկել է «հանգստացնել» ուղեւորին, սակայն ինքնաթիռի անձնակազմը խնդրել է չանել նման բան։
Ի վերջո, օդանավը վայրէջք է կատարել Կանադայում, որից հետո հասել է նաեւ Մոկվա՝ Շերեմետեւո։

*

*