Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ադրբեջանական խոցված ուղղաթիռի օդաչուների քարտեզները

Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի։

ՀՀ Պաշտպանության նախարարությունում այսօր օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին ներկայացվեց խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։

Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։

Ըստ էության, սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի։

*

*