Ադրբեջանական դիվերսիան կանխվել է․ հակառակորդը կորուստներ ունի

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ:
sahman

Արցախա-ադրբեջանական սահմանի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

*

*