Ադրբեջանը թիրախ է դարձրել գյուղատնտեսական աշխատանքներ անող խաղաղ բնակչությանը

Հունիսի 30­-ի ժամը 14:10-­ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային ...
talish

Ղարաբաղա-­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:

Ինչպեստեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մասնավորապես, հունիսի 30­-ի ժամը 14:10-­ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

*

*