Ադրբեջանցիները հրթիռակոծել են Ռամիլ Սաֆարովի ծննդավայրը

Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է...
adrbejan-gyugh-hrtirakocel

Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը «Սմերչ» զինատեսակով հարվածել է նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուր-բեյլի գյուղին:

«Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիներն ապրիլի 3-ին ո՞ր գյուղին են «Սմերչ»-ով խփել: Ո´չ ավել, ո´չ պակաս՝ իրենց հերոս Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի՝ նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուր-բեյլի գյուղին: Հրթիռն ընկել է գերեզմանոցում եւ չի պայթել»,- գրել է Բեգլարյանը:

Նա գրառմանը նաեւ չպայթած հրթիռի եւ գերեզմանոցի լուսանկարն է կցել:

2 Comments on this post.
  • Ադրբեջանցիները հրթիռակոծել է Ռամիլ Սաֆարովի ծննդավայրը — Armenian National Committee of America
    4 мая 2016 at 12:02

    […] […]

  • Ադրբեջանցիները հրթիռակոծել են Ռամիլ Սաֆարովի ծննդավայրը | ԱՅՍՕՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ԱՅՍՕՐ.ԻՆՖՕ
    4 мая 2016 at 14:49

    […] yerkirmedia.am-ը գրում է. Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը «Սմերչ» զինատեսակով հարվածել է նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուր-բեյլի գյուղին: […]

  • *

    *