Հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացի

Ներկայում համապատասխան ստուգումներ են անցկացվում՝ անձի մասին լրացուցիչ տվյալներ, ինչպես նաեւ հայկական կողմ անցնելու հանգամանքները պարզելու համար:
sahman1

 

Հունիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի հյուսիս-արեւելյան սահմանում, Իջեւանի ուղղությամբ, հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Զոհրա Վալիեւնա Վարդազար-քըզին: Նա Թովուզի շրջանի Յանըխլի գյուղից է:

Այս տեղեկությունը մեր գործընկերների հետ զրույցում հաստատել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Գապրիելյանը:

Ներկայում համապատասխան ստուգումներ են անցկացվում՝ անձի մասին լրացուցիչ տվյալներ, ինչպես նաեւ հայկական կողմ անցնելու հանգամանքները պարզելու համար:

Սահմանախախտի մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությանը:

Մեկ Մեկնաբանություն
  • სომხურ მხარეს აზერბაიჯანის მოქალაქე გადმოვიდა —
    8 июня 2016 at 15:37

    […] ინფრომაცია საინფრომაციო სააგენტო yerkirmedia.am-ს დაუდასტურა სომხეთის მძევალთა, […]

  • *

    *