ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի կողմից Մատաղիսը տիրելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի...
mataghis-adrbejan-tirel-sut-lur-lxh-pb

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածն տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Ուղղակի հերթական անգամ հակառակորդ կողմը ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն:

*

*